Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնը» հյուրընկալվել էր «Դեպորտիվոյին»: Կատալոնական ակումբը հաղթեց 4:2 հաշվով և առաջնության ավարտից 3 տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը:
Հանդիպման սկզբից 7 րոպե անց Ֆիլիպե Կոուտինյոն բացել է հաշիվը:
Առաջին կեսի ավարտից 7 րոպե առաջ Մեսսին կրկնապատկել է հաշիվը:
2 րոպե անց Պերեզի գոլը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստները 64-րդ րոպեին հավասարեցրել են հաշիվը. աչքի է ընկել Չոլակը:
82-րդ րոպեին Մեսսին դարձյալ առաջ է մղել «Բարսելոնին», 3 րոպե անց նաև հեթ-տրիկ է ձևակերպել՝ 4:2:
«Բարսելոնը» 25-րդ անգամ դառնում է Իսպանիայի չեմպիոն:
«Դեպորտիվոն» դուրս է մնում Պրիմերայից: